Թեժ․ Մինո Ռայոլան և Էրլինգ Հոլանդի հայրը ժամանել են Բարսելոնա
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան ժամանել է Բարսելոնա։ Իսպանիա է ժամանել նաև Հոլանդի հայրը։ Այս մասին հայտնել է Mundo Deportivo-ն։
Օդանավակայանում նրանց դիմավորել են «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի աշխատակիցները։
Ընդգծենք, որ կատալոնական ակումբը ևս այս ամռանը ցանկանում է գնել Հոլանդին։ Գերմանական ակումբը Հոլանդին գնահատում է 180 միլիոն եվրո։