Գերմանիայի նախագահը ստացել է «AstraZeneca» պատվաստանյութի առաջին դեղաչափը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը «COVID-19»-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին դեղաչափն է ստացել։ Այս մասին հաղորդում է Bild-ը:
Հաղորդվում է, որ 65-ամյա Շտայնմայերը պատվաստանյութը ստացել է Բեռլինում Բունդեսվերի հիվանդանոցում: Երեքշաբթի Ռոբերտ Կոխի ինստիտուտի Պատվաստումների մշտական հանձնաժողովը փոխեց «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ցուցումները:
Այժմ այն նախատեսված է 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման համար, հայտնում է ինստիտուտի մամուլի ծառայությունը: Այս առաջարկությունները կքննարկվեն փորձագիտական մակարդակով և շահագրգիռ շրջանակների հետ, վերջնական որոշումը կհաստատվի արդեն այսօր։