Ռամզան Քադիրովն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում կատարելով հանրապետության տեղեկատվության և մամուլի նախարարության ղեկավար Ախմեդ Դուդաևին:
Նախարարի խոսքով՝ Քադիրովը մրցանակի է առաջադրվել «Չեչնիայի Հանրապետության տարածքում խաղաղություն հաստատելու և պահպանելու գործում ունեցած ծառայությունների համար»:
Միևնույն ժամանակ, Դուդաևը չի ասել, թե ով է առաջադրել հանրապետության ղեկավարին Նոբելյան մրցանակի, քանի որ այդ տեղեկությունները գաղտնի են: Առաջադրման փաստը հաստատեց նաև Նոբելյան միջազգային տեղեկատվական կենտրոնի նախագահ Վյաչեսլավ Տյուտյունիկը: