Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը: Կայքում մասնավորապես նշվում է․
«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Նշվել է, որ իրավիճակը հիմնականում կայուն է, և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է»։
2 ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման ուղղությամբ աշխատանքների ընթացքը և դրական են գնահատել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբի գործունեությունը:
Պուտինն ու Ալիևն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ոլորտում համագործակցությանը: