ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է վիրավորվել
ՀՀ ՊՆ N զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է վիրավորվել:
Այդ մասին newspress.am–ին տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին:
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` զինծառայողին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Մամուլի խոսնակը նաև տեղեկացրեց, որ այս պահին վիրավոր զինվորի վիճակը գնահատվում է ծանր կայուն։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: