Մենք չենք կարող զանգել ու ասել՝ ձվի գինն իջեցրեք․ ՏՄՊՀ նախագահ (տեսանյութ)
Մենք չենք կարող զանգահարել արտադրողին և ասել` ձվի գինը ջեցրեք։ Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով ձվի շուկայում ուսումնասիրություն են կատարել, վարույթներ են հարուցել և չեն կարծում, որ ձվի գնի այսչափ բարձրացումը համաչափ է:
«Մենք ուսումնասիրում ենք, դա է հանձնաժողովի հիմնական գործառույթը։ Մենք չենք կարող զանգահարել և ասել՝ իջեցրեք ձվի գինը»։
Գևորգյանը վստահեցնում է, որ եթե արհեստական գնաճ հայտնաբերվեց՝ ձվի գինը կիջնի, սակայն կոնկրետ չի նշում, թե երբ դա տեղի կունենա։
«Ես չեմ կարող ասել` երբ ձվի գինը կիջնի, բայց վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ»,-ասաց Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում