Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ
Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ մրցում էր Ռումինիայի հավաքականի հետ։
54-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը, իսկ 10 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ։
Քիչ անց Վարազդատ Հարոյանը գրավեց հակառակորդի դարպասը` հավասարեցնելով հաշիվը` 2:2, րոպեներ անց 11 մետրանոց հարվածի միջոցով գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը:
Խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 3:2: