Ես պատրաստ եմ համարձակորեն հայտարարել` Քարվաճառը հայկական է. Սասուն Միքայելյան
«Երկրապահ կամավորականների» միության նախագահ Սասուն Միքայելյանը հանդիմանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իր գործընկեր Հովիկ Աղազարյանին:
«Ես պատրաստ եմ համարձակորեն հայտարարել ամբողջ աշխարհին, որ Քարվաճառը հայկական է», - ասել է Միքայելյանը:
Հիշեցնենք, որ հայրենասեր ձևացող Միքայելյանը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, թե «Թավշյա հեղափոխությունն» ավելի կարևոր է, քան Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը:
Ինչ վերաբերում է Աղազարյանին, ապա նա ասել էր, թե Քարվաճառը երբեք մերը չի եղել.
«Քարվաճառը մեր չէր։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը, այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել...»,- ասել էր Աղազարյանը: