Երևանյան ջրային կառույցները, շատրվանները նախատեսվում է գործարկել ապրիլի 7-ին
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ կողմից սպասարկվող 22 շատրվաններն ու 8 ջրավազանները նախապատրաստվում են վերագործարկման:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս պահին իրականացվում են վերանորոգման, մաքրման ու ներկման աշխատանքներ:
Երևանյան ջրային կառույցները նախատեսվում է գործարկել ապրիլի 7-ին: