Ռոնալդուն 18-րդ տարին անընդմեջ Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է գոլի հեղինակ
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր հերթական գոլն է հեղինակել Լյուքսեմբուրգի հավաքականի դարպասին։ Սա Ռոնալդուի առաջին գոլն է ազգային հավաքականի կազմում 2021 թվականին։
Այսպիսով Ռոնալդուն 18-րդ տարին անընդմեջ իր երկրի ազգային հավաքականի կազմում դառնում է գոլի հեղինակ։ Ռոնալդուն իր առաջին գոլը հավաքականի կազմում հեղինակել է 2004 թվականին։
Իր լավագույն ցուցանիշը պորտուգալացին գրանցել է 2019 թվականին, երբ 10 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։