Ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյաները. Gallup-ի հարցումներով, առաջատարը ո՛չ Փաշինյանն է, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը
Gallup-ի հարցումներով՝ Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյան ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն է, ով միջինացված տվյալներով, ստացել է 3,7 բալ:
Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց հարցման արդյունքները: իսկ հարցը հնչել է հետևյալ կերպ.
«Գնահատեք հետևյալ գործիչների հանդեպ ձեր վերաբերմունքը, որտեղ 1-ը նվազագույն գնահատականն է, 5-ը՝ ամենաբարձրը»:
Արման Թաթոյան - 3,7
Նիկոլ Փաշինյան - 2,7
Արմեն Սարգսյանը - 2,4
Ռոբերտ Քոչարյան - 2,1
Գագիկ Ծառուկյան - 2,1
Էդմոն Մարուքյան - 1,9
Սերժ Սարգսյան - 1,6
Իշխան Սաղաթելյան - 1,5
Վազգեն Մանուկյան - 1,5
Արթուր Վանեցյան - 1,4