Էդինսոն Կավանին կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին ամռանը կհեռանա ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Կավանիի պայմանագրում կա կետ, ըստ որի ֆուտբոլիստը կարող է մկ տարի ևս երկարաձգել պայմանագիրը։ Ամենայն հավանականությամբ նա կհեռանա ակումբից։
Նշվում է, որ ուրուգվայցին իր մարզական կարիերան ցանկանում է ավարտել Հարավային Ամերիկայի թիմերից մեկում։