Կարիմ Բենզեման կարող է դատապարտվել 5 տարի ազատազրկման
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է դատապարտվել Մաթյո Վալբուենայի շանտաժի գործով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Վալբուենան այժմ խաղում է «Օլիմպիակոսում»։ Եթե ապացուցվեց, որ մադրիդյան թիմի ֆուտբոլիստը մեղավոր է, ապա Բենզեման կարող է բանտում մնալ մինչև 5 տարի և վճարել 75,000 եվրո տուգանք։
Բենզեման մեղադրվում է Վալբուենայի ինտիմ տեսանյութը չհրապարակելու դիմաց շանտաժով գումար ստանալու համար։ Հենց այդ դեպքով էր պայմանավորված, որ 2 ֆուտբոլիստները 2016 թվականին չընդգրկվեցին EURO 2016-ի Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում։
Այդ դեպքից հետո Բենզեման այլևս չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական։