Լեհաստանում ռեկորդային թվով ավելացել են կորոնավիրուսով վարակվածների թվերը
Լեհաստանում վերջին շրջանում ավելանում են կորոնավիրուսով վարակվածների թվերը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Անցյալ շաբաթվա տվյալներով երկրում վարակվել է մոտ 35 հազար մարդ։ Այս ցուցանիշը ամենաբարձրն է երկրում վարակի սկսման պահից ի վեր։ Արդեն իսկ երեկ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ երկրում վարակվել է 32 հազար մարդ։
Նշենք, որ երկրում վարակի ավելացման ֆոնին ավելացել են սահմանափակումները։