ԱՄՆ-ն «ԻՊ» ահաբեկիչներին տեղափոխել է Սիրիայում գտնվող իր ռազմաբազան
ԱՄՆ-ի բանակի զինվորները Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքե նահանգի Ալ Հոլ բանտից դուրս են բերել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման 40 ահաբեկիչների և տարել են Շադդադիի ԱՄՆ ռազմաբազա։
Այս մասին հաղորդում է սիրիական «SANA» պետական գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին։ Ահաբեկիչների թվում կան Իրաքի երկու քաղաքացի, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել խմբում և պատասխանատու են Իրաքի Մոսուլում, իսկ ավելի ուշ` Սիրիայի Դեյր-էր-Զորում գրոհայինների գործունեության համար:
Ընդգծենք, որ գրոհայինների հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։