Հակոբ Արշակյանն այսօր գնացել է աշխատանքի, նախարարությունում արշալույսները խաղաղ են
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր ներկայացել է աշխատանքի, համենայն դեպս, նրա վարորդին տեսել են նախարարությունում: Այդ մասին NEWSPRESS.am-ին հայտնեց նախարարության մեր աղբյուրը:
Ինչպես ասում են՝ նախարարության ներսում արշալույսները խաղաղ են, բայց, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, Արշակյանը կհեռանա պաշտոնից:
Նրա խոսնակ Լուսինե Մովսիսյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, քանի որ վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: