«Վերևներին մեր դիակներն էին պետք»․ 62 հայ կամավորի ուղարկել են 500 վարձկանի կողմից գրավված տարածք, հետո ասել, թե վրիպակ էր (տեսանյութ)
Հայ կամավորներին հրաման են տվել գնալ Զանգելանի ուղղությամբ՝ այն թուրքերին հանձնելուց 2 օր անց։ Տղաները թեև ասել են, որ այնտեղ Ադրբեջանի դրոշն է, սակայն նրանց վստահեցրել են, թե դա ֆոտոշոփով նկարներ են և տեղանքը գրավված չէ։
Հայ զինվորները 3 ավտոբուսով մտել են վարձկանների կողմից գրավված տարածք։ Նրանցից ողջ մնացածները նկատում են, որ այլընտրանք չունեին՝ կամ պետք է կռվեին ու զոհվեին, կամ զենքերը վայր դնեին ու գերի ընկնեին։
Տղաներն ընտրել են առաջին տարբերակը՝ կռվել են ու նրանցից ոմանք ընկել են մարտում։