Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է Նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։