ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Վազող տողեր

Եթե Ռոբերտ Քոչարյանը դիմի դատարան, ապա հատուցում կստանա. Ալվինա Գյուլումյան. hraparak.am

 

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում էին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Շուրջ 2.5 տարի ՍԴ-ն այս գործը քննելուց հետո ի վերջո որոշեց, որ Քոչարյանին ու մյուսներին մեղսագրվող արարքը՝ «սահմանադրական կարգի տապալում», նկարագրող հոդվածը հակասահմանադրական է։ Նույնիսկ ՍԴ-ն «բարեփոխելուց» եւ իրենց սրտի դատավորներով համալրելուց հետո բարձր դատարանը ոչ իշխանահաճո որոշում կայացրեց։

ՍԴ նախկին դատավոր, այս իշխանությունների «բարեփոխումների» զոհը դարձած եւ ՍԴ անդամի լիազորություններից ապօրինի զրկված Ալվինա Գյուլումյանն այս թեմայով Hraparak.am-ի հարցին՝ ի սկզբանե կանխատեսելի՞ էր ՍԴ-ի կողմից նման որոշումը, ասաց․ «Ես կարծում եմ՝ եթե կանխատեսելի չլիներ, էդ հարձակումները ՍԴ-ի դեմ չէին լինի։ Էդ ամենն ուղղված էր նրան, որ իրենք էլ էին զգում, որ դա այդպես է, որպեսզի ՍԴ-ի վրա փորձեն ինչ-որ ձեւով ազդել՝ թեկուզ փոփոխելով կազմը նոր անդամներով, բայց իրեն հարգող ոչ մի իրավաբան այլ որոշում չէր կայացնի»։

- Սա ի՞նչ է ենթադրում, տիկին Գյուլումյան, ստացվում է՝ Մարտի 1-ի գործն ի չի՞ք է դառնում, այսինքն՝ բացի Քոչարյանին առնչվող հատվածից, մյուսների մասով եւս, որոնց այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել, գործը պետք է կարճվի՞։

- Իհարկե։ Ստացվում է, որ այդ հոդվածն անվավեր է, եւ դրա հիման վրա ինչպե՞ս կարող է քրեական գործը շարունակվել։

- Իսկ ինչ-որ մարդիկ պատասխանատվության ենթարկվելո՞ւ են դրա համար, որ երեք տարի մարդկանց ապօրինի կամ Սահմանադրությանը հակասող հոդվածով քրեական հետապնդման են ենթարկել։

- Գիտե՞ք ինչ, հոդվածը եղել է, ապօրինի ասել, թե հակասահմանադրական, հենց դրա համար էլ Սահմանադրական դատարանը կա, որ քննարկի։ Եվ սա կոչվում է, այսպես ասած, հետագա վերահսկողություն։ Եվ էդ հետագա վերահսկողությամբ եթե պարզվել է, ապա Դուք ոչ մեկին չեք կարող մեղադրել, ասել՝ ի սկզբանե դուք ինչու էիք հակասահմանադրական հոդվածով հետապնդում։ Այլ բան է, որ ոչ օրինական հետապնդման համար որոշակի հատուցման իրավունք են ստանում այդ մարդիկ։ Սա լրիվ այլ խնդիր է։

- Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը եւ բոլոր նրանք, որոնց առաջադրվել է այս հոդվածով մեղադրանք, պետք է հատուցո՞ւմ ստանան։

- Չէ, նա, ով որ կալանքի տակ է եղել։ Մյուս հետապնդումների համար չկա։

- Կալանքի տակ եղել է Ռոբերտ Քոչարյանը, այն էլ՝ երկու անգամ, եւ ինքը եթե դիմի, իրավունք ունի՞ հատուցում ստանալու, թե՞ անկախ դիմելուց՝ օրենքը պարտադրում է հատուցում։

- Չէ, եթե դիմի, կստանա։

- Իսկ ի՞նչ տեսակի պետք է լինի այդ հատուցումը։

- Դժվար է ասել՝ ինչ տեսակի։

- Տիկին Գյուլումյան, փաստորեն, նույնիսկ այդ դեպքում, որ փորձեցին Ձեզ եւ ՍԴ որոշ այլ անդամների չեզոքացնել, փոխել ՍԴ կազմը եւ իրենց «սրտի դատավորներին» բերել Սահմանադրական դատարան, բայց բոլոր դատավորները բարձր գտնվեցին քաղաքական նպատակներից։

- Բոլորը բարձր գտնվեցին ու նաեւ ունեին Եվրոպական դատարանի խորհրդատվական եզրակացությունը, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եւ այս պայմաններում նույնիսկ «սրտի դատավորներն» արդեն, ըստ էության, կաշկանդված էին այլ վճիռ կայացնել։

- Բայց հիմա նրանց վրա կա հարձակում, որ նախկիններին ծախված դատավորներ էին, այս իշխանությունը չկարողացավ վեթինգ անել եւ իրապես բարեփոխել դատական համակարգը եւ այսպես շարունակ։

- Մենք առաջընթաց չենք ունենա, եթե չդադարենք ասել «նախկին» ու «ներկա»։ Ոչ մի առաջընթաց չի լինի ոչ մի բնագավառում։

- Հավանական համարո՞ւմ եք, որ այս իշխանությունը մի նոր օրենք մոգոնի եւ արագ ընդունի, որով, ասենք, ՍԴ-ի այս որոշումն առոչինչ ճանաչվի։

- Չեմ կարծում։ Եվ հետո, գիտե՞ք ինչ, այս որոշումը ձեռնտու է նաեւ այս իշխանությանը, չէ՞ որ անընդհատ հարց է դրվում, որ նրանք էլ են սահմանադրական կարգ խախտել։ Հետեւաբար, այս հոդվածը կիրառելի չի լինի նաեւ իրենց համար։

- Գուցե պե՞տք էր այս իշխանությանը, որ ՍԴ-ն այսպիսի որոշում կայացներ։

- Չեմ կարող ասել, բայց, համենայնդեպս, երաշխիք է նաեւ իրենց համար։