Թուրքական բեռնատարը՝ Երևանում (ֆոտո)
Էրիկ Անթառանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում թուրքական բեռնատարներ են երևում: Նա նաև շեշտել է, որ լուսանկարներն ինքն է արել:
«Չէ, Թուրքիայից ոչ մի ապրանք չի գալիս։ Չէէէ, էս թուրքական բեռնատարն էլ թքած չունի, որ բեռնատարները Մյասնիկյանով դեպի կենտրոն գնալու իրավունք չունեն։
Չնայած... էս ԵՊՀ-ի մոտերքն ա արդեն, կարող ա՞ արդեն թույլտվությունով բանով... եսիմ... մտահոգ եմ։
Լուսանկարը ես եմ արել, իմ մեքենայի միջից»:
