ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Հասարակություն

Մարինա Պողոսյանը կենդանիների պաշտպանի քողի տակ սպառնալիքներ է հնչեցնում, 1․5 տարեկան երեխային սպառնացել են․ մայրը հրավիրում է ՄԻՊ ուշադրությունը (ֆոտո)

Օրեր առաջ Մելանյա Մելքումյանին սկսում են զանգել և գրել մտերիմներն ու հարազատները և ուղարկել ֆեյսբուքյան էջի մի գրառում, որտեղ կից եղել է Մելանյայի ընտանիքի լուսանկարը՝ ամուսնու և փոքրիկ աղջնակի հետ։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Մելանյան նկատեց, որ առհասարակ չի ճանաչել այն տիկնոջը, որի ֆեյսբուքյան էջին հայտնվել է ինքն՝ իր ընտանիքով։ Միայն իրեն ուղարկված «սքրիններից» ու գրառումներից է իմացել, որ տիկնոջ անունը Մարինա է, ազգանունը՝ Պողոսյան (խոսքը «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի մասին է-հեղ․)։

Մելանյան նկատում է, որ Մարինա Պողոսյանի գրառման ներքո եղել են նաև վիրավորական ու հայհոյախառն մեկնաբանություններ։

«Սպառնալիքներ, հայհոյանքներ․․․ Մենք այդ տիկնոջ թակարդն ենք ընկել, ու քանի որ չեմ ճանաչում այդ կնոջը, մտածում եմ՝ լավ, դե վերցրել դրել են՝ թող դնեն»,-ասում է Մելանյան ու հավելում՝ մտածել է, որ եթե մեծ ուշադրություն չդարձնի՝ կանցնի կգա։

Պարզվում է Մարինա Պողոսյանի ուշադրության կենտրոնում ընտանիքը հայտնվել է Հրազդանում տեղի ունեցած չարաբաստիկ դեպքից հետո, երբ ոմն քաղաքացի բռնություն է կիրառել շան նկատմամբ։ 

Մելանյայի ամուսինը փոքրիկ մեկնաբանություն է թողել գրառման տակ՝

«եթե բացթողած շուն ա, տեր չունի, մենակ չպետք է ծեծես, պետք ա սատկացնես, որ ժողովրդին վնաս չտա․ թե չէ գազազած շունը ում ա պետք»․․․

Թեև մեսիջը հստակ է և փաստորեն տղամարդը նկատել է, որ գազազած շները վտանգավոր են ու պետք է այնպես անել, որ նրանք չվնասեն մարդկանց, սակայն նրա այս փոքրիկ գրառումը բավարար է եղել, որ Մարինա Պողոսյանն իրեն իրավունք վերապահի տեղադրել տղամարդու լուսանկարն իր էջում՝ անվանելով նրան «կենդանասպան․․․»։

Իրեն իրավապահ ներկայացնող Պողոսյանի քայլը ոչ միայն այս դեպքում իրավաչափ չէ, այլև անօրինական է այն, որ նա բաց դեմքով իր էջում տեղադրել է նաև այդ տղամարդու փոքրիկ աղջկա և կնոջ լուսանկարը։

 

Ստորև՝ Մարինա Պողոսյանի գրառումը։ (Մենք երեխայի և կնոջ դեմքը փակել ենք․․․)

Մելանյան նկատում է, որ գուցե մեկնաբանությունը կոպիտ է ստացվել, սխալ է հասկացվել, բայց այդ կինը որոշել է մեծ մասշտաբներով ընտանիքի ու հատկապես երեխայի նկարը տեղադրել իր էջում։ Ընդ որում, Մարինան չի սաստել գոնե այն մեկնաբանություններ անող քաղաքացիներին, ովքեր սպառնացել են կոնկրետ երեխային։

Մելանյա Մելքումյանը վստահեցնում է, որ գուցե այդ մեկնաբանություններին ևս ուշադրություն չդարձներ, բայց օգտատերերը նաև ակտիվ տարածել են լուսանկարը՝ լրացուցիչ վիրավորական մեկնաբանություններով ու վիրավորանքներով, ինչի իրավունքը չունեին։ Բացի այդ, Մելանյայի ամուսինը անձնական նամակով սպառնալիքներ և հայհոյանքներ է ստանում տարբեր օգտատերերից։

«Ամուսինս գրեց այդ տիկնոջը՝ նշելով, որ հնարավոր է՝ իրեն ճիշտ չեն հասկացել, սակայն ոչ մի արձագանք չեղավ տիկնոջ կողմից։ Նրան գրել են նաև իրավապաշտպաններ ու լրագրող ընկերներս, ասելով, որ գուցե երեխայի դեմքը փակի՞, բայց նրանց արգելափակել է, և ես հասկացա, որ գործ ունենք կազմակերպված համացանցային հանցավոր խմբի հետ, ում ղեկավարում է այդ կինը։ Այսինքն՝ նրան պետք է հասարակ քաղաքացի, թույլ օղակ, որին վերցնի որպես թիրախ ու տա ֆաս հրամանը, որպեսզի իրեն ֆինանսավորող միջազգային կազմակերպություններին կամ չգիտեմ ում ցույց տա, թե տեսեք ՝ ինչ է տեղի ունենում, ունենք պրոբլեմ Հայաստանում, գրանտներ ուղարկեք»,- ասում է Մելանյան։

Նրա կարծիքով՝ եթե կենդանիների ճակատագրով մտահոգ մեկը լիներ Մարինա Պողոսյանը, ապա նա կոնտակտի մեջ կմտներ մեր հետ և կլսեր մեր կարծիքը։ Բացի այդ, նրանք, ովքեր Մարինայի գրառման ներքո փորձել են պաշտպանել իրենց ընտանիքին, նրանց աձնական էջին ևս նամակներ ու սպառնալիքներ են եկել։

«Կենդանիների պաշտպանի քողի ներքո սպառնալիքներ են հնչեցնում ու վիրավորում մարդկանց՝ նրանց բարոյական վնաս հասցնելով։ Կենդանուն կարելի է պաշտպանել, իսկ մեկուկես տարեկան երեխային ո՞չ»,- ասում Մելանյա Մելքումյանն ու խնդրին հրավիրում ոստիկանների ու Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը, քանի որ, Մելանյայի խոսքով, Մարինե Պողոսյանն իր էջում ատելություն ու հակակրանք է սեմանում։

Մելանյա Մելքումյանը նաև հավելում է, որ իր ամուսինը նույնիսկ կենդանիներ է պահում և իր կյանքում ոչ մի կենդանի չի սպանել։