«Ռեալը» մոտ է Էրլինգ Հոլանդի տրանսվերին
Իսպանական «Ռեալը» մոտ է ձեռք բերելու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսվերը։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Նշվում է, որ մադրիդյան ակումբը վերջին օրերին մոտեցել է Հոլանդին ձեռք բերելուն։ Նշվում է նաև, որ իսպանական գրանդի հետ մեկտեղ Հոլանդի տրանսվերի համար պայքարում է նաև «Բարսելոնան», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։
Ընդգծենք, որ գերմանական ակումբը ամռանը կվաճառի իր առաջատարին։