«Ինտերը» ներկայացրել է իր նոր լոգոտիպը (ֆոտո)
Իտալական «Ինտերը» ներկայացրել է ակումբի նոր լոգոտիպը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նոր լոգոտիպը ունի 3 գույն՝ սպիտակ, կապույտ և սև, իսկ մեջտեղում IM տառերն են, որ նշանակում է Internazionale Milan:
Ընդգծենք, որ դեռ ամիսներ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ միլանյան ակումբը առաջիկայում կփոխի իր լոգոտիպը։