Այս տղան կարող է խաղալ ցանկացած ակումբում․ Ռայոլան խոսել է Հոլանդի մասին
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի մասին։ Նա մասնավորապես նշել է․ «Հոլանդի հետ ամեն ինչ չգնաց այնպես, ինչպես ուզում էինք։
Նա ամեն ինչի հասավ շատ ավելի արագ, քան մենք պատկերացնում էինք։Հնարավոր է, որ ես շատ վտանգավոր էի, երբ ասացի նրան, որ նա տեղափոխվի Դորտմունդ։ Այս տղան կարող է խաղալ ցանկացած ակումբում, որտեղ որ նա ցանկանա, քանի որ նա արդեն իսկ բարձր մակարդակի վրա է»։
Ընդգծենք, որ այս տրանսվերային պատուհանին Հոլանդին կփորձեն գնել եվրոպական մի շարք թոփ ակումբներ։