Այդ ապաշրջափակում ասվածի տակ խորը շրջափակում է լինելու ՀՀ-ի և Արցախի համար. Սեյրան Օհանյան
Իրենց թվում է՝ Թուրքիային շողոքորթելով, թուրքերն ընդառաջ են գնալու Հայաստանին։ Այսօր լրագրողների հետ զրույցում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն անդրադառնալով, ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Թուրքերն իրենց նպատակն ունեն, Մեծ Թուրանի նպատակն ունեն և մեր երկրի իշխանությունները դեռ չեն հասկանում, որ այդ ապաշրջափակում ասվածի տակ խորը շրջափակում է լինելու ՀՀ-ի և Արցախի համար»,-ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ ԱԽ քարտուղարն ավելի լավ է փորձի իր պարտականությունները կատարի՝ մեր երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։