«Հրապարակ». Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններինԻրանն ու ԱՄՆ-ն սկսել են լայնածավալ հարձակումները միմյանց ռազմական օբյեկտների ուղղությամբ«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի տապալման կադրերըԹրամփը հրամայել է հարվածել Իրանին Անկարայում գտնվելու ժամանակ«Ժողովուրդ». Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. փակ հանդիպում ղեկավարի հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 9 մարզումՓաստեր՝ ամառային վարակների մասինՓողը որոշիչ չէր, բայց Եվրոպայի դռները դեռ բաց են. նոր մանրամասներ Սպերցյանի տրանսֆերիցԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումներըԲազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ ԻսկանդարյանԴիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա»Նախկինում հերքում էին քաղաքական ճնշումները, հիմա՝ հայտարարում դրանց մասին․ ԲաբայանԱյսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետայինԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց Եգիպտոսին«Միջուկային գործարքը խնդրի միայն մի մասն է». Գերմանիան պահանջել է քննարկել Իրանի հրթիռներն ու դաշնակիցներինԾառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանԾառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. ՄխիթարյանԲիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվըՄեսրոպ Առաքելյանը քննադատել է Ծառուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով շոուՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյան, ի՞նչ կարիք կար ԱԱԾ-ականներին այդ աստիճան նսեմացնելու․ Լիա ՍարգսյանՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալԽոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում․ կան զոհեր և տուժածներՌուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ․ ՊեսկովՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասըԳերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է. Իրանի ԱԳՆԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԳագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կանԲաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռըԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքները երեք օրից կերկարենԾառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik ԱրմենիաԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԱրդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ ՊապոյանԿենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացելԳեղաձորում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիՔանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակելՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ
Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՓաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը. Զաքարյան
Հասարակություն

«Վետօ» նախաձեռնությունը հանդես է ելել բոլոր հայ կանանց և մայրերին ուղղված կոչով

«Վետօ» նախաձեռնությունը հանդես է ելել բոլոր հայ կանանց և մայրերին ուղղված կոչով, ում ասվում է․ «Խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից անցել է շուրջ 5 ամիս, և արդեն ակնհայտ է, որ պատերազմի հետևանքների ծանրության մեծ մասն իրենց վրա են ընդունել հայ կանայք:

Առ այսօր դավաճան իշխանությունները շարունակում են պահել մեզ անորոշության մեջ՝ դիտավորյալ թաքցնելով մեր զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների իրական թիվը:

Հազարավոր հաշմանդամների սոցիալական, հոգեբանական խնդիրների ծանրությունը մնացել է հայ կանանց և մայրերի ուսերին: Որդեկորույս մայրերը զրկված են իրենց զավակների մահվան իրական հանգամանքներն իմանալու, իսկ նրանցից շատերն՝ անգամ նրանց մարմինները հողին հանձնելու հնարավորությունից: Հատկապես ծանր վիճակում են հայտնվել անհետ կորածների և գերիների մայրերն ու կանայք:

Անորոշությունն այն աստիճանի է հասել, որ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին անտառներում ու սարերում փնտրող մայրերը երազում են գոնե զավակների դիակները գտնել՝ չիմանալով անգամ՝ ո՞ղջ են նրանք, գտնվում են գերության մե՞ջ, թե՞ զոհված: Իսկ գերության մեջ գտնվողների մայրերն ամիսներ շարունակ մղձավանջ են ապրում՝ սպասելով իրենց զավակների վերադարձին:

Ակնհայտ է, որ այս ամենը հետևանք է կապիտուլյանտ իշխանության դավաճանության և հանցավոր անգործության: Սա բավարար չէ՝ նրանք շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներին՝ անամոթաբար շահարկելով հայ մայրերի վիշտն ու ցավը:

Սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ, շուտով ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության տոնը, որը կվերածվի տղամարդկանց անիմաստ շնորհավորական ուղերձների ու կենացների մարաթոնի, ինչն այս իրավիճակում ավելի շատ ծաղրի է նման: Իրական տղամարդկությունը կենացներով ու ծաղիկներով չի դրսևորվում. դա կենսակերպ է, վարքականոն:

Հաշվի առնելով, որ այս իրավիճակում բացակայում է տոնական տրամադրությունը՝ որոշել ենք հայ կանանց և մայրերի անունից հանդես գալ նախաձեռնությամբ:

Ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին կանանցով Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվելու ենք դեպի կառավարության շենք՝ դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին և իր թրքահպատակ խմբակին:

Կոչ ենք անում բոլոր հայ կանանց, ում համար կարևոր են նշված խնդիրների շուտափույթ լուծումը և, ի վերջո, մեր հայրենիքը, պետականությունը, ազգային արժանապատվության վերականգնումը, ապրիլի 7-ին միանալ մեզ»: