ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Հասարակություն

«Խելացի» վիրուսը Փաշինյանի համար փրկություն է կամ վակցինան արբանյակից չտարբերող նախարարի ավանտյուրան

Եթե հավատանք Առողջապահության նախարարության կանխատեսումներին, ապա առաջիկա շաբաթվա ընթացքում, կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպք կգրանցվի։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը փորձել է պարզաբանել, թե ինչ հաշվարկներով է անում նախարարությունն այս կանխատեսումը։

Նա վստահեցնում է, որ կա հիվանդության 90 տոկոս աճ։

Իհարկե այս «խելացի» վիրուսի մասին շատ անգամ է խոսվել․ այն հայտնվում է ճիշտ պահին և ճիշտ տեղում։

Թե ինչու է վակցինան արբանյակից չտարբերող (Սպուտնիկ-V) նախարարը որոշել այս շրջանում դաշտ նետել կորանավիրուսային վտանգն ու ակտիվ տարածվածությունը, թերևս կարելի է ենթադրել։

Առաջին վարկածը AstraZeneca վակցինայի ներարկումն է։ Սա այն վակցինան է, որի պատվաստումից հետո հիվանդների մոտ թրոմբ է առաջացել և, փաստորեն դեղամիջոցը դարձել է մի շարք մահերի պատճառ։ Որոշ երկրներ դադարեցրել են AstraZeneca դեղամիջոցի օգտագործումը, իսկ Հայաստանում ցանկանում են ձեռք բերել այն և իրացնել․․․ 

Քաջ գիտակցել դեղամիջոցի վտանգն ու միևնույն ժամանակ շահագրգռված լինել դրա ձեռքբերման գործում, թերևս նշանակում է պարտավորված զգալ այդ անորակ վակցինայի սպառման հարցում․․․ այսինքն՝ կառավարությանը կամ պարտադրել են, կամ խոստացել ինչ-որ բաներ, կամ էլ սա պարզապես սովորական փողերի լվացման գործ է․ շարքային քաղաքացու գրպանի հաշվին էժան գնով, բայց թանկի անվան տակ ձեռք կբերեն դեղերն ու «կկապեն հանության ջանին»։  

Ու իշխանության համար գրողի ծոցը, թե մի երկու մարդ էլ չեն մեռնի․․․ կարևորը իրենք լավ լինեն․․․

Մյուս կողմից էլ կորոնավիրուսի կանխատեսված կլորիկ թիվը կարող է օգտագործել նաև քաղաքական որոշ հարցերում։

Դրանցից առաջինը Եղեռնի հիշատակման օրն է․․․

Եթե նախորդ տարի ապրիլի 24-ին մարդկանց արգելվեց բարձրանալ Ծիծերկանաբերդ, ապա պատճառը միայն կորոնավիրուսն էր։ Իսկ այս տարի կորոնավիրուսը կլինի միայն պատրվագ՝ թուրքերի կողմից հայերի նկատմամաբ իրականացված Ցեղասպանության օրը չհիշատակելու համար։ Երկիրը թշնամուն նվիրած և դավաճանության մեջ մեղադրվող վարչապետը, ով իր հոգու թաքուն անկյունում փափագում է բացել սահմանները թուրքերի հետ, և գրեթե ադեն հասել է իր նպատակին, հազիվ թե ցանկանա վրդովել իր «հարևաններին»՝ հիշեցնելով նրանց, որ 15 թվականին նրանք բնաջնջել են հայերին ու դեևս չեն դատապարտվել։

Այնպես, որ այս տարբերակը չի բացառվում ևս․․․

Ի վերջո, առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Դատելով Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների հանդիպումներից, շատ հնարավոր է, որ դրանց արդյուքները չգոհացնեն Նիկոլին։ Ուստի սա է նաև այն պատճառներից մեկը, որ արդեն իսկ դաշտ են նետվում տեղեկություններ, թե արտահերթ ընտրություններ չեն լինելու․․․

Ու քանի որ գոնե այս պահին ոչ ոք դեմ չի արտահերթին և նույնիսկ ընդդիմությունն է նախապատրաստվում դրան, ապա այն չեղարկելու միակ և արդարացված տարբերակը կորոնավիրոսի համաճարակն է․․․

Եթե իշխանությունն իր ժողովրդին իրապես ցանկանար պաշտպաներ այդ վիրուսից, որի վտանգն, ըստ կանխատեսումների, «ահագնանում է», ապա այդ իշխանության գլուխ Նիկոլ Փաշինյանը համայնքից համայնք չէր շրջագայի ու հավաքներ չէր կազմակերպի, որպեսզի չնպաստի վիրուսի տարածմանը․․․

Իսկ այս պարագայում Առողջապահության նախարարության կանխատեսումներն իրականում նշանակում են, որ հասարակությունը ոչ թե պետք է վախենա կամ մտահոգվի վիոուսի համար, այլ պատրաստ լինի Փաշինյանի ու նրա թիմի նոր ազգադավ քայլերին․․․