Փաստաբան Վահան Հովհաննիսյանի չհանձնած թեստի պատասխանը դրական է (լուսանկար)
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր Առողջապահության նախարարությունից հաղորդագրություն եմ ստացել, որ իմ քովիդ թեստի արդյունքը դրական է։
Ամեն ինչ իդեալական կլիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ ես թեստ չեմ հանձնել։ Հետո ասում եք, ինչպես է իշխանությունը ձևափոխում վարակի թվերը։ Սպասում եմ պաշտոնական պատասխանի»։
