Ժակ Շիրակը տեղափոխվել է հիվանդանոց
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ վատ ինքնազգացողության պատճառով 83-ամյա Շիրակին տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնել է նրա դուստրը:
Միաժամանակ նա նշել է, որ հոր ինքնազգացողությունը «մտահոգությունների տեղիք չի տալիս»: