ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Հասարակություն

Մարզպետարանի աշխատակցին հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար սպառնացել են ոստիկանությամբ. Hraparak.am

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար սպառնացել են ոստիկանությամբ և ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել։ Hraparak.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը պատմել է, որ իրեն զանգել են ՔՊ գրասենյակից և ասել, որ Մարտի 1-ի հանրահավաքին պիտի մասնակցի․

«Մոտ 5 տարի է, ինչ աշխատում եմ քաղծառայության ոլորտում, 2016-ից 19-ը մարզպետարանում եմ եղել, 2019-ից 20 թվականներին մոտ 4 ամսով տեղափոխվել եմ Երևան՝ Էկոնոմիկայի նախարարություն, հետո այնտեղից նորից վերադարձել եմ մարզպետարան՝ նույն հաստիքին։ Մասնակցել եմ Արցախյան երրորդ պատերազմին, 50 օր եղել եմ սահմանում։ Վերադարձել եմ, իմ քաղաքական տեսակետները ֆեյսբուքի իմ էջում հայտնել եմ, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության գործունեության վերաբերյալ իմ մեկնաբանություններն եմ արել, որից հետո փետրվարի 28-ին հանրահավաքի հետ կապված մի գրառում եմ արել, թե արդյոք մեզ հանրահավաքներ պե՞տք են՝ նկատի ունենալով , որ ունենք բազմաթիվ զոհեր, անհետ կորածներ և այլն, պետք է առաջնահերթ իրենց լուծումները գտնենք։ Հենց նույն օրը ինձ զանգում են, ներկայանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ինձ հիշեցնում են, որ Վանաձորի մշակույթի պալատի մոտից մեքենաները շարժվելու են Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու, ինձ էլ ասացին, որ գնամ։ Ես էլ պատասխանում եմ՝ իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ես պատրաստվում եմ հանրահավաքի մասնակցել, իրենք ինձ պատասխանում են՝ ինչի՞ չե՞ք մասնակցելու։ Ես ասում եմ՝ ոչ և անջատում եմ։ Մարտի 9-ից 12-ը ես արձակուրդ եմ վերցնում, քանի որ առողջական թեթևակի խնդիրներ կային, արձակուրդից վերադառնում են մարտի 15-ին, ինձ մարզպետարանի իրավաբանական բաժնի պետն է իր մոտ կանչում ու հայտնում մարզպետի անունից, որ կա՛մ ազատման դիմում ես ներկայացնում, կա՛մ գործերս ուղարկվում է ոստիկանություն։ Ես մարզպետին դիմում եմ գրում, պարզաբանում եմ պահանջում, թե ինչո՞ւ է տվյալ անձի միջոցով ինձ այդ ինֆորմացիան հասնում, և ո՞րն է անձնական գործերս քննելու պատճառը, աշխատանքային օրենսգրքով ի՞նչ խախտում եմ արել և ինչո՞ւմ եմ աշխատանքի մեջ թերացել։ Իրենք հիմա ինձ պատասխան են ուղարկել, որ ես իմ սեփական դիմումի հիման վրա ազատվել եմ։ Իսկ ես իմ դիմումի հիման վրա ազատվել եմ, որովհետև ամսի 15-ին և 16-ին ես փորձում եմ մարզպետի հետ հանդիպել, հասկանալ, թե որն է խնդիրը, բայց ինքը մերժում է և չի ցանկանում ինձ հետ հանդիպել։ Մարզպետարանի 2 աշխատակիցներով դիմում ենք, ինձ չի ընդունում, մյուսին ընդունում է։ Հետո 2-րդ, 3-րդ անձանց միջոցով ինձ փոխանցում են, որ պատճառը ֆեյբուքում իմ արած գրառումներն են՝ կապված հանրահավաքների հետ»,- ասել է Բաղդասարյանը։

Hraparak.am-ը հարցրել է` ինչո՞ւ է դիմում գրել, և ինչո՞ւ պիտի իր գործերը ուղարկեին ոստիկանություն․

«Ինձ սպառնում էին, ճնշումներ էին գործադրում, ժամանակ էին ինձ տալիս, թե եթե մինչև ամսի 15-ի ժամը 10։00 դիմում չգրեմ, գործերս ուղարկում են ոստիկանություն։ Ես դիմում չեմ գրում, ժամը 10-ին, գործերս չեն ուղարկում։ Անցնում է որոշակի ժամանակահատված, ընդմիջումից հետո ինձ փոխմարզպետն է իրմոտ կանչում՝ Գոռ Ասրյանը, ու ինձ ասում՝ դու գիտե՞ս չէ, որ քո անձնական գործերը պիտի քննվի ուղարկվի ոստիկանություն։ Ասում եմ՝ ես մինչև մարզպետի հետ չհանդիպեմ, չեմ գրելու։ Ես էլ մինչև հիմա չգիտեմ, թե ինչո՞ւ պիտի իմ գործերը ուղարկեին ոստիկանություն, ու չեմ էլ կարողացել իմ դիմումին ի պատասխան իմանալ այդ պատճառը։ Այդ սպառնալիքների, ճնշումների գործադրմամաբ, ու որ ես էլ մի քիչ սթրեսային իրավիճակում եմ, կոպիտ ասած՝ թքել ու դուրս եմ եկել»,- պատասխանել է Բաղդասարյանը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում