42-ամյա Արամ Հայրիյանը զոհվել է ժամկետային զինծառայող որդու աչքի առաջ (լուսանկար)
Արամ Հմայակի Հայրիյանը մեկն էր այն որդուն բանակ ճանապարհած հայրերին, ով պատերազմի բոթը լսելով` առանց վարանելու նետվեց մարտի դաշտ, որպեսզի լինի որդու կողքին ու նրա հետ պաշտպանի հայրենի հողը։

Արդեն պարզ է, որ Արամը մեկնել էր որպես կամավոր։ Նա 42 տարեկան էր, ուներ աղջիկ ու տղա։ Եվ քանի որ որդին մարտի դաշտում էր` Արամը չէր կարող սպասել. Արցախ մեկնեց պատերազմի հենց երկրորդ օրը։
Արամ Հայրիյանը մասնակցել է Մարտունու և Ֆիզուլիի թեժ մարտերին։
Հոկտեմբերի 23֊ին, տղայի աչքի առաջ, Արամը զոհվում է ԱԹՍ֊ի հարվածից։

