Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող հայկական մեքենայի վրա, ջարդել ապակիներ
Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները։ Ահազանում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։ Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը ի վերջո ո՞վ պետք է վերջապես երաշխավորի»,- գրել է փոխքաղաքապետը: