Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները

Ստանձնել են ոչ հայանպա՞ստ հանձնառություններ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Թուրքիան շարունակում է համարվել թշնամի պետություն, ասել է. «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Իսկ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր. «Այսօր մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է»:

Բնականաբար, երկու պաշտոնատար անձանց հակադիր մոտեցումների առկայությունն առաջացնում են մի շարք տրամաբանված հարցադրումներ եւ հիմնավոր կասկածներ:

Եթե, ինչպես պաշտպանության նախարարն է բանաձեւում, մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական միաձուլված բանակի հետ, որ Արցախյան վերջին պատերազմում հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ եւ անհետ կորածներ պատճառելով, գրավել է Արցախի մեծագույն մասը, ավերել տնտեսությունը եւ պատմամշակութային հարստությունը, տեղահանել խաղաղ բնակչությանը, ապա ինչպե՞ս կարելի է նման կարծիք ձեւակերպել։

Եթե մենք գործ ունենք տարածաշրջանում թուրքական ծավալապաշտական ծրագրի իրականացման առանցքային գործիքակազմի, օրնիբուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը սպառնացող թուրք-ադրբեջանական միաձույլ բանակի հետ, ուրեմն, ի՞նչպես կարելի է բարբառել Թուրքիայի նկատմամբ մեր մոտեցումներում «շտկումներ մտցնելու» մասին:

Եթե Հայաստանի գործող իշխանությունները, սովորության համաձայն, ժողովրդի անունից, բայց ժողովրդի թիկունքում, գաղտագողի, տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակմամբ շահագրգիռ գլխավոր շահառուների առջեւ ստանձնել են ոչ հայանպաստ հանձնառություններ եւ պարտավորություններ, ապա թող կոնկրետ ու բացահայտ ներկայացնեն հայ ժողովրդին, որպեսզի համայն հայությունը՝ Հայաստանից մինչեւ Սփյուռք, տեղեկանա, գիտակցի եւ հետագա քայլերի առնչությամբ կայացնի իր սեփական որոշումը:

Ակնհայտ է, որ ապրիլի 24-ից 28 օր առաջ Հայաստանի Հանրապետության անվտանգության հայեցակարգի իրականացման գործառույթի գլխավոր պաշտոնյայի նման հայտարարությունը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի տապալման հետամուտ եւ պահանջատիրական պայքարին հակադրվող ուժերի ջրաղացին ջուր հասցնելու խնդիրն է լուծում: Իմանալով տվյալ պաշտոնյայի քաղաքական – գաղափարական հայացքներն ու համոզմունքները, նաեւ անցյալում նրա գործունեության շրջանակը, շատ ավելին ենք հասկանում։

Բայց և այնպես, եթե նա արտահայտում է գործող իշխանության պաշտոնական դիրքորոշումը, ապա թող իշխող վարչախումբը, առանց ավելորդ աճպարարությունների, անհապաղ հստակ, ամբողջական եւ հոդաբաշխ պարզաբանում տա:

Հայկական ժողովրդային շարժում Կենտրոնական խորհուրդ (վերակազմյալ)