ԱՄՆ-ում թուրքական սննդի մեջ հեպատիտի վիրուս են հայտնաբերել
Ռուսաստանի արգելափակումներին զուգընթաց թուրքական ընկերություններն իրենց արտադրանքի համար նոր շուկաներ են որոնում: Սննդի առաջին խմբաքանակն ուղարկվել է ԱՄՆ, սակայն այնտեղի մաքսատան աշխատակիցները թուրքական արտադրանքի մեջ հեպատիտ վիրուս, սալմոնելլա բակտերիա և թունավոր այլ նյութեր են հայտնաբերել: Ըստ թուրքական Milliyet լրատվական գործակալության` այս մասին թուրք գործարարներին զգուշացրել են Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` այսուհետև թուրքական արտադրանքը պետք է հսկվի ԱՄՆ կանոների համաձայն և, մինչև արտահանման կազմակերպումը, պետք է Թուրքիայում կատարվեն բոլոր ուսումնասիրություններն ու հետազոտությունները: