ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Հասարակություն

Դատարանը հենց այսօր պետք է հրատապ նիստ հրավիրի ու քրեական հետապնդումը դադարեցնի. Հայկ Ալումյան

«Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ ՍԴ տված գնահատականներն ամբողջությամբ համապատասխանում են մեր գնահատականներին, որոնք մենք տվել ենք դեռ 2018 թավականին»: Այդ մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Նա հույս ունի՝ որևիցե մեկի մտքով չի անցնի կասկածի տակ դնել Սահմանադրական դատարանի որոշումը։

«Բոլոր նրանց համար, ովքեր այս գործի հետ կապ ունեն, պարզ դարձավ այն, ինչ սկզբից էլ պարզ էր։ Հիմա հույս ունեմ, որևէ մեկի մտքով չի անցնի կասկածի տակ դնել այն, ինչ մենք երկուս ու կես տարի ասում ենք»,- ասաց Ալումյանը։

Փաստաբանի խոսքով, ինքը կարող է ասել, թե իրավաբանական առումով ինչ պետք է հաջորդի ՍԴ որոշմանը, բայց ասել, թե ի՞նչ է սպասվում, չի կարող։

«Օրենքով դատարանը ոչ թե վաղը, այլ հենց այսօր պետք է հրատապ նիստ հրավիրի ու հենց այսօր պետք է քրեական հետապնդումը դադարեցնի և պարոն Քոչարյանի, և մյուս երեք մեղադրյալի նկատմամբ, ու 300.1 հոդվածով քրեական գործով վարույթը պետք է կարճվի», - ասաց նա։

Ալումյանի խոսքով՝ համապատասխան միջնորդություններն արդեն ներկայացված են, թեև, եթե միջնորդություններն էլ չներկայացվեին, դատարանը պետք է դա անի։

«Մեղադրող կողմն էլ պետք է հրաժարվի մեղադրանքից», - ասաց Քոչարյանի փաստաբանը։

Ալումյանն ընդգծեց, որ օրենքի համաձայն, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է գրավոր հայցել ներողություն այն անձից, ում նկատմամբ հետապնդում իրականացվել է։

Փաստաբանն ասաց՝ ներկայացրել են նաև միջնորդություն խափանման միջոցը վերացնելու համար։

«Եթե այնուամենայնիվ դատարանը գտնի, որ խափանման միջոց պետք է լինի, քանի որ կա մեկ այլ մեղադրանք, ապա գրավի չափը պետք է զգալիորեն նվազի։ Չնայած խափանման միջոցի հիմքեր չկան»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մյուս մեղադրանքին, ապա Ալումյանի կարծիքով, ըստ երևույթին քննարկումներ են եղել, նաև զեկուցվել է, որ 300.1 հոդվածով գործը ջուր է, ինչի մասին մի անգամ հայտարարել է անձամբ Փաշինյանը։

«Մտածել են, ո՞նց անեն, որ Ռոերտ Քոչարյանը չհայտնվի ազատության մեջ, չարդարացվի, երևի տրադիցիոն ոճը ունեցող որոշ մարդիկ ասել են, ի՞նչ է եղել, բերեք կողքից մի հատ էլ մեղադրանք դնենք, թե մեկով արդարացվի, մյուսով մեղավոր կճանաչվի։ Սա գրպանը թմրամիջոց գցող իրավապահների ոճ է։ Հենց այդ ոճի մեջ դրել են մեղադրքն, որը տրամաբանության մեջ էլ չի տեղավորվում, նյութերն այլ բան են ասում, մեղադրանքի մեջ ուրիշ բան է գրված։ Կաշառքի մեղադրանքն այնքան թույլ էր, որ նույնիսկ դատարանները կալանքի ժամանակ գրում էին, որ չկա հիմնավոր կասկած, կաշառքով հիմնավոր կասկածը բացակայում է»,-մանրամասնեց Ալումյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։ ՍԴ որոշումն այսօր մտնում է ուժի մեջ։