Պուտին-Զելենսկի հանդիպում դեռևս չի սպասվում. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի պատրաստվում զրուցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Զելենսկու հետ զրուցելու առայժմ ծրագրեր չկան: Բայց, մյուս կողմից, անհրաժեշտության դեպքում, այն կարող է շատ արագ կազմակերպվել », - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այս պահին Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում «Նորմանդական ձեւաչափի» երկրների ղեկավարների հանդիպում չկա:
Դրանից առաջ Դոնբասի հարցով շփման խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը ասել էր, որ ապրիլին նախատեսվում է «Նորմանդական ձևաչափով» երկրների ղեկավարների հանդիպում: