Բելառուսում տղամարդ է դատապարտվել՝ երկրի նախագահին վիրավորելու համար
Բելառուսի Մոգիլևի շրջանի դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրում մի տղամարդ դատապարտվել է մեկ տարի և մեկ ամիս ազատազրկման՝ երկրի նախագահին վիրավորելու և խուլիգանություն կատարելու համար:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից: Նախարարության տվյալներով ՝ դատաքննության ընթացքում հաստատվել է, որ հարբած 50-ամյա տղամարդը 2020 թվականի օգոստոսի 16-ին իր տնից բջջային հեռախոսով զանգահարել է ՆԳՆ հատուկ գիծ:
Հերթապահության աշխատակցի հետ զրույցի ժամանակ մեղադրյալը «նվաստացուցիչ և վիրավորական տեքստով դիմել է պետության ղեկավարին»: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: