Հնդկաստանում 1 օրում գրանցվել է ռեկորդային թվով կորոնավարակի դեպք
Վերջին 24 ժամում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 68 հազար դեպք, որը նախորդ տարվա հոկտեմբեր ամսից ի վեր երկրում ամենաբարձրն է։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Վարակակիրների թվով Հնդկաստանը աշխարհում համարվում է երրորդը։ Վարակի բռնկման պահից ի վեր երկյրում գրանցվել է 12 միլիոն վարակակիր։
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 161 հազար մարդ։ Երկրում շարունակում են բուժում ստանալ մի քանի հարյուր հազար կորոնավարակակիրներ։