Մահացել է Բարաք Օբամայի խորթ տատիկը
99 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խորթ տատիկը։ Այս մասին հայտնում է տեղական CapitalFM ռադիոն:
Կինը մահացել է Քենիայում։ Սառա Օբաման Բարաք Օբամայի հայրական պապիկի երրորդ կինն է: Չնայած Բարաք Օբաման արյունակից չէր իր տատիկին, սակայն նա միշտ ջերմությամբ է վերաբերվել նրան և անվանել է «Սառա տատիկ»:
Վերջին անգամ Օբաման Կոգելո գյուղում գտնվող իր տատիկի տուն էր այցելել 2018-ի հուլիսին: Վերջին շրջանում կինն իրեն զգացել է վատ։ Նա մահացել է հիվանդանոցում։