Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածները պարտավորված կլինեն գրանցվելու էլեկտրոնային ռեեստրներում․ ՌԴ ՆԳՆ
Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի համար ժամանած օտարերկրացի քաղաքացիները, ինչպես նաեւ նրանց պոտենցիալ գործատուները պարտավորված կլինեն պարտադիր կերպով գրանցվելու էլեկտրոնային ռեեստրներում։ Այս մասին փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը։
Համաձայն ՆԳ նախարարության հայտարարության, ներկայումս մշակվում է օրինագիծ որով նախատեսվում է բարելավել այն օրենսդրությունը, որը վերաբերում է օտարերկրացի աշխատողների՝ Ռուսաստանում աշխատելու ներգրավման հաշվառմանը երկու ռեեստրների միջոցով, որոնցից մեկը վերաբերում է աշխատողներին, մյուսը՝ գործատուներին։