Ինեկոբանկը կգնի թալանված ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետոմսերը
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռք կբերի «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ Պրոկրեդիտ միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը: Այս մասին համաձայնագիրը ստորագրվել է այսօր:
Գործարքի ֆինանսավորումն իրականացվում է ՎԶԵԲ-ի կապիտալ ներդրման, Ինեկոբանկի երկու խոշոր բաժնետերերի կապիտալ համալրումների, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված միջոցների հաշվին:
Մասնավորապես՝ ՎԶԵԲ-ն իրականացնում է 9.8 մլրդ ՀՀ դրամի կապիտալի ներդրում՝ ձեռք բերելով «Ինեկոբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 22.7%-ը, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված վարկային միջոցները կազմում են $20 մլն: