Սպիտակի ոլորանները չմաքրված ու վտանգավոր են (լուսանկարներ)
Սպիտակի ոլորաններն այս պահին դժվարանցանելի են։ Այդ մասին գրում է panorama.am-ը, որի խմբագրությանը քաղաքացիները ուղարկել են լուսանկարներ ճանապարհի վիճակից և տեղեկացրել, որ այն դժվարանցանելի է։
Շատ մեքենաներ ձյան ու չմաքրված ճանապարհների պատճառով չեն կարողանում շարունակել իրենց ընթացքը։
Լուսանկարները խմբագրություն են ուղարկել քաղաքացիները։
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

