«UWW»-ի կողմից Բուդապեշտի մրցաշարի ազատ ոճի լավագույն ըմբիշ է ճանաչվել Վազգեն Թևանյանը
Օրեր առաջ Բուդապեշտում կայացած Օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեր ազատոճային ըմբիշները նվաճեցին 2 ոսկե մեդալ և 2 օլիմպիական խաղերի ուղեգիր։
Երեկ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հայտարարել է մրցաշարի լավագույն ազատ ոճային ըմբիշի անունը, լավագույնի կոչմանն է արժանացել ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 65 կգ քաշային կարգում հանդես եկող, ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյան։
Բուդապեշտի մրցաշարում Վազգեն Թևանյանի գրանցած արդյունքները՝
5 հաղթանակ՝ 4-ը աշխարհի առաջնությունների մեդալակիրների նկատմամբ, իսկ եզրափակիչում մեր ըմբիշը 9-0 հաշվով պարտության մատնեց աշխարհի եռակի չեմպիոն Հաջի Ալիևին և դարձավ չեմպիոն։