Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները

Հայաստանը գերպարտաճանաչորեն հանձնեց Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջանները, իսկ դրա դիմաց ոչինչ չստացավ. Աբրահամյան

Փաստորեն, Ադրբեջանը ոչ միայն խնդիրներ է ստեղծում եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» մասով, այլ նաև նույն հայտարարության 6-րդ կետով՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Oրերս, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ, առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին ԵՄ կողմից առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ «Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը»։

Այն, որ Ադրբեջանը գերության մեջ գտնվող անձանց հայրենադարձման առումով խախտում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, արդեն բոլորին է հայտնի:

Այս հայտարարությունում նորություն էր Լաչինի միջացքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտման հատվածը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:

Հետաքրքրական է, որ Արցախը իր վերահսկողության տակ գտնվող Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհով թույլատրում է ոչ միայն հումանիտար, այլ շինարարական, ռազմական նշանակության շարասյունների շարժերը:

Որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանը շարժեր իրականացնում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Գետավան-Քարվաճառ և Մատաղիս-Դրմբոն-Վանք-Քարվաճառ ուղղություններով:

Հասկանալի է, որ այս շարժերի իրականացման պատասխանատվությունը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի իշխանությունների պայմանավորվածությունների դաշտում է:

Բացի այն հանգամանքից, որ այս երկու ճանապարհները տարբեր կարգավիճակ և վերահսկողության մեխանիզմներ ունեն, այս ընթացքում Ադրբեջանից չի բարձրաձայնվել իր շարժերի հետ կապված խոչընդոտների մասին:

Սա այն դեպքում, որ ՀՀ ԱԳ տեղակալի ներկայացմամբ, Լաչինի միջանցքով հումանիտար բեռների տեղափոխություններիժամանակ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում:

Եթե սրան գումարենք նաև Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհահատվածին, ադրբեջանցի զինվորների ոչ եզակի սադրանքների մասին, ապա սրանով պատկերն ամբողջական կդառնա: Հատկապես որ, հայկական կողմը իրավիճակին համահունչ միջոցներ չի ձեռնարկում:

Փաստորեն, Ադրբեջանը ոչ միայն խնդիրներ է ստեղծում եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» մասով, այլ նաև նույն հայտարարության 6-րդ կետով՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Այն, որ Ադրբեջանը երբեք էլ հուսալի կողմ չի եղել և աչքի չի ընկել ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ կատարման առումով, Հայաստանին և նվազագույնը համանախագահ երկրներին վաղուց էր հայտնի, սակայն այստեղ ցավալին այն է, որ Հայաստանը գերպարտաճանաչորեն կատարեց նույն հայտարարության՝ իր ստանձնած դրույթները՝ հանձնեց Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջանները, իսկ դրա դիմաց, փաստորեն, ստացավ ոչինչ»,-գրել է Աբրահամյանը: