«Բարեկամություն» կայարանում 3 վագոնանի գնացքի տեխնիկական խափանում էր եղել, ուղևորները նստեցվել են երկրորդ վագոն
09:46-ին «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել 3 վագոնանի գնացքի՝ երրորդ վագոնի տեխնիկական խափանում, որը մեքենավարի կողմից տեղային վերացվել է:
Այս մասին գրել է Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե մետրոպոլիտենում արտակարգ իրավիճակ է և անգամ ուղևորների տարհանում է տեղի ունեցել:
«Ուղևորների տարհանում տեղի չի ունեցել, այլ ուղևորները երրորդ վագոնից նստեցվել են երկրորդ վագոն։ Այս պահին գնացքն աշխատում է գրաֆիկի համաձայն»,-նշել է Խաչատրյանը: