Կառլես Պույոլը կվերադառնա «Բարսելոնա»
«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը մոտ է ակումբ վերադառնալուն: 42-ամյա նախկին խաղացողը ակումբային ֆոնդում զբաղվելու է սոցիալական նախագծերով:
Պույոլն ու նրա կինը ունեն բազմաթիվ նախագծեր և ցանկանում են դրանք իրականացնել «Բարսայի»հետ: Պույոլը ակումբի հիմնադրամի շրջանակներում կզբաղվի նախագծերով:
Նա և իր կինը ներգրավված է բարեգործական ծրագրերի մեջ և լիովին վստահում են թիմի նորընտիր նախագահ ժոան Լապորտային։