Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները

Լենա, սկսի՜ր մի ամբողջ սերունդ մահվան տանելու ու արդարացնելու համար պատասխանատվության զգացումից. Արփինե Հովհաննիսյան

Հանգիստ եղեք, եթե դուք այսքան արյունից ու արցունքից, այսքան ավերածություններից հետո լավ եք, եթե ձեր տիրուհին ու նրա ամուսինը իրենց զոհերին ընդունելուց ու նրանց իրենց հանցանքի մաս դարձնելուց հետո դեռ շնչում են, ապա հավաստիացնում եմ` իմ էջը ձեզ համար բացարձակ անվտանգ է, ձեզ ոչինչ չի սպառնում, բացարձակապես ոչինչ մարդկայինի դաշտից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` արձագանքելով Լենա Նազարյանի հայտարարությանը:

«Օրեր առաջ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ասել է, որ «Ա.Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանն ամեն օր վերբալ ագրեսիա են կիրառում, նրանք ռադիացիա են ճառագում, կարելի է նայել նրանց էջերը ու քաղցկեղով հիվանդանալ»:

Ես իհարկե կարող էի աննկատ թողնել այս ինքնին աննկատ տիկնոջ մտքերը, բայց որոշեցի արձագանքել հավաքական լենաներին` որպիսի այս հարցը մեկընդմիշտ պարզ դառնա ոչ միայն նրա, այլևս մյուս բոլոր երեսպաշտների համար` միջագային կառույցներից մինչև շարքային իրենցքայլական….

Եվ այսպես տիկի՛ն

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով հազարավոր զոհերի մայրերի վիշտը, անզորությունը, տեսնելով նրանց աղիողորմ արցունքները, լսելով նրանց լուռ ու բարձրաձայն հեկեկոցը.

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում, երբ տիկին վարչապետի հետ գնում եք ձեր զոհերի տներ...

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով գերիների ու անհետ կորածների ծնողների տառապանքները.

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով հազարավոր հայ մարդկանց դառը ժպիտը իրենց երեխայի մասունքը գտնելիս.

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում հազարավոր անտուն մնացածներին տեսնելիս, Շուշիում ադրբեջանական դրոշ տեսնելիս, ավերված եկեղեցիներ տեսնելիս.

Եթե դուք ռադիացիայի( ճառագայթման) չենթարկվեցիք, երբ ձեր գաղափարակից ընկերները երեք տարի առաջ գնացին մարդկանց բակեր, ու ի ունկնդրումն ողջ շրջապատող շենքերի` բարձրախոսով վիրավորեցին նրանց ու նրանց ընտանիքներին.

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում ձեր բուծած ֆեյքերի տարածած գարշահոտից, մարդկանց ապօրինի կալանավորելուց, ճնշումների ցուցումներ տալուց, լրագրողների հանդեպ ձեր ու ձեր թիմակիցների վերաբերմունքից.

Եվ վերջապես…. եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում պետությունը կործանելուց,

այդ պրոցեսը վայելելուց ու արդարացնելուց,

ԱՊԱ

Հավանաբար դա նրանից է, որ ձեր բարոյականության ու խղճի նվազագույն շեմը ոչ թե ռադիացիայի, այլ մուտացիայի է ենթարկվել: Անդառնալի մուտացիայի:

ՈւՍՏԻ

հանգիստ եղեք, եթե դուք այսքան արյունից ու արցունքից, այսքան ավերածություններից հետո լավ եք, եթե ձեր տիրուհին ու նրա ամուսինը իրենց զոհերին ընդունելուց ու նրանց իրենց հանցանքի մաս դարձնելուց հետո դեռ շնչում են, ապա հավաստիացնում եմ` իմ էջը ձեզ համար բացարձակ անվտանգ է, ձեզ ոչինչ չի սպառնում, բացարձակապես ոչինչ մարդկայինի դաշտից…..

Հ.Գ. Լենա՛, ասում ես մինչև կյանքիդ վերջ քեզ պատասխանատու ես զգալու սերունդների նկատմամբ հոգատարության, սիրո ու խաղաղության համար:

Սկսի՜ր մի ամբողջ սերունդ մահվան տանելու ու արդարացնելու համար պատասխանատվության զգացումից»,-գրել է Հովհաննիսյանը: