Ես տեսություններ ունեմ «COVID-19»-ի ծագման մասին․ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ նա ունի տեսություններ «COVID-19»-ի ծագման մասին, սակայն կսպասի գիտնականների կարծիքին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Բայդենը մասնավորապես նշել է․ «Ես տեսություններ ունեմ, բայց ես գիտնական չեմ: Ես կսպասեմ, մինչ ակադեմիական հանրությունն իր որոշումը կկայացնի»։ Ավելի վաղ ամերիկյան ՔԴԿ նախկին ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը ասել էր, որ «COVID-19»-ը, իր կարծիքով, ստեղծվել է չինական լաբորատորիայում և սկսել տարածվել 2019-ի սեպտեմբերին կամ հոկտեմբերին Ուհանում:
Դրանից առաջ Սպիտակ տունը լուրջ անհանգստություն էր հայտնել կորոնավիրուսի ծագման կապակցությամբ՝ պահանջելով միջազգային հետաքննություն Չինաստանում համաճարակի բռնկման պատճառների վերաբերյալ: