Կրակոցներ` Վիրջինիայում․ կան վիրավորներ
Մի քանի մարդ վիրավորվել է այսօր գիշերը ամերիկյան Վիրջինիա քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Այս մասին տեղական ոստիկանությունը հայտնել է Twitter-ի իր էջում:
Նշվում է, որ մեծ թվով իրավապահներ ժամանել են դեպքի վայր։ Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է ժամանակավորապես տարածքում չհայտնվել։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Մարտի 23-ին հայտնի դարձավ, որ առնվազն տասը մարդ, այդ թվում ՝ մեկ ոստիկան, սպանվել է ամերիկյան Բոլդեր քաղաքի սուպերմարկետում տեղի ունեցած հրաձգության արդյունքում:
Դրանից առաջ ՝ մարտի 14-ին, Չիկագոյի երեկույթներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում երկու մարդ էր զոհվել, և առնվազն 15-ը վիրավորվել էին: