Կոչ ենք անում աջակցության գումարի գանձումը կասեցնել՝ դրանք անհապաղ հետ վերադարձնելով շահառուներին. ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն
Շահառուներին վճարվող աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել, հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց. ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել
«ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 2148-Լ (30,000 և 45,000 ՀՀ դրամի չափով դրամական օգնության գումարները), 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2072-Լ (30,000 և 45,000 ՀՀ դրամի չափով դրամական օգնության գումարները), 2021 թվականի փետրվարի 8-ի թիվ 148-Լ (500,000 ՀՀ դրամի չափով դրամական օգնության գումարը), 2021 թվականի փետրվարի 18-ի թիվ 218-Լ(68,000 ՀՀ դրամի չափով դրամական օգնության գումարը), 2021 թվականի մարտի 4-ի թիվ 310-Լ (30,000 ՀՀ դրամի չափով դրամական օգնության գումարը) որոշումներով հաստատված կարգերի համաձայն.
շահառուներին վճարվող աջակցության գումարը չի կարող
արգելադրվել (դրվել արգելանքի տակ)
բռնագանձվել
հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
Ուստի Արցախում և Հայաստանում գործող բանկերին (պահումներ կատարվել են #Արարատբանկի և #Կոնվերսբանկի կողմից) կոչ ենք անում վերոհիշյալ պարտավորությունների դիմաց աջակցության գումարի գանձումը կասեցնել՝ դրանք անհապաղ հետ վերադարձնելով շահառուներին»: